Գաղտնիության քաղաքականություն

Սույն քաղաքականության նպատակն է տեղեկացնել Mary&Co. կայքի այցելուներին, թե կայքում օնլայն գնումներ կատարելու համար ինչ տվյալներ են հավաքագրվում և ինչպես են դրանք օգտագործվում:

Տվյալները հավաքագրվում են ծառայությունները բարելավելու նպատակով:

Անձնական տվյալների պաշտպանություն

Կայքում օնլայն գնումներ կատարելու համար անհրաժեշտ է տրամադրել հետևյալ անձնական տվյալներըը` էլ. հասցե, անուն, ազգանուն, հասցե, հեռախոսահամար:
Ապահով և հարմարավետ ծառայություն մատուցելու համար Ձեր տրամադրած տեղեկատվությունը օգտագործվում է հետևյալ նպատակներով`

  • Սպասարկում իրականացնելու,
  • Տեխնիկական բարդությունների դեպքում աջակցելու,
  • Ձեր պահանջները ավելի արդյունավետ բավարարելու,
  • Նորությունների և հատուկ առաջարկների մասին Ձեզ տեղեկացնելու։

Mary&Co. կայքը ապահովում է Ձեր տրամադրած տեղեկատվության գաղտնիությունը և չի տրամադրում երրորդ անձանց:

Կայք այցելելու ընթացքում հավաքագրված այլ տեղեկատվություն

Mary&Co. կայք այցելելու ընթացքում հավաքագրվում է որոշակի տեղեկատվություն Ձեր համակարգչի մասին: Օրինակ, թե երբ եք այցելել մեր կայք, ինչ էջեր եք դիտել, բրաուզերի տեսակը, ինտերնետային ծառայություն մատակարարողի անունը և այլ նմանատիպ տեղեկություններ:
Հավաքագրվող տեղեկատվությունը անձնական չէ, այն հնարավորություն է տալիս հաշվել այցելուների թիվը, կազմել վիճակագրություն էջերի այցելությունների վերաբերյալ: Այս տեղեկատվությունը մեզ հնարավորություն է ընձեռում անընդմեջ հետևել մեր կայքը և այն հնարավորինս հարմարավետ դարձնել օգտագործողի համար:

Տեղեկանիշների (cookies) ֆայլերի օգտագործում

Mary&Co. կայքը օգտագործում է տեղեկանիշներ (cookies): Տեղեկանիշները տառաթվային տողեր են, որոնք ստեղծվում են կայքում: Կայք այցելելիս դրանք կրկնօրինակվում են Ձեր համակարգչի մեջ: Տեղեկանիշները անվտանգ են համակարգչի համար և անձնական տեղեկատվություն չեն հավաքագրում: Դրանց շնորհիվ կայքից օգտվելը դառնում է ավելի արագ և հարմարավետ:

Կուպոններ և զեղչեր

Mary&Co. կայքը տրամադրում է նաև հատուկ զեղչեր: Չեղչային կոդը հաճախորդին հնարավորություն է տալիս գնումներ կատարել հատուկ իրենց համար սահմանված զեղչերով:

Զեղչային կոդերից կարող են օգտվել միայն գրանցված օգտատերերը:

Հետադարձ կապ

Գաղտնիության քաղաքականության հետ կապված հարցերի դեպքում խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ հետևյալ էլ. հասցեով՝ [email protected]